Երեկ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 հոգի. նրանցից վեցը գտնվում են վերակենդանցաման բաժանմունքում. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց «Արմենիա» ԲԿ տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ վերակենադանցման բաժանմունքում գտնվող վեց հոգու մեջ են երկու 14-ամյա պատատիները, որոնց վիրահատել են, և դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք նրանք կտեղափոխվեն մանկական հիվանդանոց, թե՝ ոչ: Մյուս հիվանդները վիրահատության կարիք չեն ունեցել:
Վերակենդանացման բաժանմունքում է նաև դեպքից տուժած հղի կինը. «Մոտ է բավարարին, գտնվում է գինեկոլոգների հսկողության տակ: Պտուղը նորմալ է, սրտի բաբախը նորմալ է»:
Ներկայումս վիրահատական բաժնում է գտնվում նաև 15-ամյա մի աղջիկ, ով շուտով դուրս կգրվի: