Ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան

Ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակիձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ էփնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում ենհակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը: Քառօրյապատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլև ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը: Ադրբեջանական քարոզչամեքենայի մյուս անիմաստ հնարքը հանրությանը քաջ հայտնի բարձրաստիճան հայ զինվորականներին սպանված կամ ծանր վիրավորված հայտարարելն է: Ադրբեջանական քարոզչամեքենան դեռևս մինչև ապրիլյան պատերազմը հասցրել էր  «սպանել» գնդապետ Ջ. Հարությունյանին, քառօրյա պատերազմի ընթացքում նրան  «միացան» նաև գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Իհարկե, «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված ածխատաոճը բացահայտելու համար: Սակայն ապրիլի 23-ին ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաև գնդապետ Ա. Մելքումյանին, ով այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները:

Հետաքրքիր է, որ նույն օրը ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել: Ըստ երևույթին ստացած հարվածների ցավը մեղմելու համար ապրիլի 23-ին իբր թե խփված հայկական տանկի մասին հաղորդագրությունը բավարար չեն համարել և որոշել են շահարկել նաև գնդապետ Մելքումյանի անունը: Ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատաոճն իմանալով՝ պարզապես զարմանալի է, որ նրանք չեն պնդում, թե  «վիրավորվելու» պահին գնդապետ Մելքումյանը գտնվել է  «խոցված» տանկի զրահի վրա: Զարմանալի է նաև, որ նույն տանկի անձնակազմի անդամների թվում չեն նշել նաև «դիպուկահարներ» Նազենի Հովհաննիսյանի՝ հանրահայտ հաղորդավարուհու, և Մարգարիտա Խաչատրյանի «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարների անունները:

Ապրիլի 23-ի և 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր:

Կիրառված հրթիռի բեկորների լուսանկարներն ու  «ծանր վիրավորված» գնդապետ Ա. Մելքումյանի մասին պատմող սյուժեն՝ ստորև:

SPIKE MR_LR Spike_bekor Spike_bekor_1 Spike_bekor_2 Spike_bekor_3 spike_lr

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել