Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած միջադեպի մասին

Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կապված միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել, թե նրանք բերման են ենթարկվել:

Հայտնում ենք, որ երեկ որևէ ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ խախտողի բերում կամ վարչական ձերբակալում վարույթի ապահովման միջոցներ չեն ձեռնարկվել, այլ տեղաշարժը հավաքի վայրում կարճատև սահմանափակվել է, և րոպեներ անց նրանք ոստիկանության վերակարգից դուրս են թողնվել:
Միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն:
Բացի այդ, ոստիկանության պետը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ նման իրավիճակները բացառելու մեխանիզմներ քննարկելու համար:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել