Ապրիլի 22-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղ-Դավիթ Բեկ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ., կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնելմեկ մարտական հաշվարկ, փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել աստրա G» մակնիշի 74 PP 770 պետհամարանիշի (վարորդ Ա.. Դ. 1992թ. ծնված) և «ՎԱԶ-2103» մակնիշի 62 LS 906 պետհամարանիշի (վարորդ Ս. Ռ. 1951թ. ծնված) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Դ.-ը և Ս. Ռ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Իրավաբան.net