Նվազագույն ամսական աշխատավարձի չափը ՀՀ-ում

Աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատող պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 55 000 դրամ: Սա նշանակում է, որ աշխատողի ամսական աշխատավարձը չի կարող ցածր լինել վերը նշված աշխատավարձի չափից: Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Նշենք նաև, որ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է`

  • աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ.
  • աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ.
  • աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ:

Տեղեկության համար նաև նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել