Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը գործադիրի այսօրվա նիստի հավանությանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ու խնդրեց այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Նախագծի մասին զեկուցելուց հետո վարչապետը հետաքրքրվեց. «Էս Դվինի հետ կապված, որ մոտ 6 մլն 745 հազար դոլարի սարքավորումներ են ներկրել, ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը»: Արամ Սահակյանը հստակ պատասխան չտվեց. «Դրանք տարբեր սարքավորումներ են, մենք հիմա Դվինի ամբողջ ներդրումները պատրաստում ենք, որ ուղարկենք կառավարություն, որտեղ կերևան դրանք»:
Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: