ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Վաչե Տերտերյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Որոշմամբ, մասնավորապես՝ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վաչե Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։