Կառավարության դիմաց այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ՝ մի քանի երիտասարդների մասնակցությամբ: Նրանք գործադիրի շենքի մոտ էին բերել թուրքական արտադրության ապրանքներ և ԶԼՄ-ների միջոցով կոչ էին անում քաղաքացիներին չգնել նման ապրանքներ:
Նրանք նաև պահանջում էին կառավարությունից համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ արգելելով թուրքական և ադրբեջանական ապրանքների մուտքը մեր երկիր:
Իսկ ակցիայի վերջում երիտասարդները պատռեցին և աղբը նետեցին իրենց հետ բերած ապրանքները:
Իրավաբան.net