Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները:
Ըստ նախագծի՝ այն դեպքերում, երբ մեր երկրում անհնար է կազմակերպել տուժած զինծառայողների բուժումն ու կարգը, ապա դա իրականացվելու է արտերկրում:
«Առաջարկվել էր, որ Պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցներով կատարեր այդ ծախսերը, սակայն փաստորեն այս որոշմամբ բոլոր այդ ծախսերը կառավարությունը կվերցնի իր վրա, ովքեր որ բուժման անհրաժեշտություն կունենան հանրապետությունից դուրս»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: