Արցախյան քառօրյա պատերազմի արդյունքում ԼՂՊ ՊԲ անհետ կորած կապիտան Արգիշտի Գաբոյանի հարազատներն այսօր ճանաչել են ադրբեջանակ կողմի հաձնած դին:
Այս տեղեկությունը Իրավաբան.net հետ զրույցում հաստատեց Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը։
Մեր այն հարցին, թե արդյոք զինծառայողի մարմնի վրա խոշտանգման հետքեր եղել են, պարոն Չոբանյանն ասաց. «Այո, մարմնի վրա խոշտանգման հետքեր եղել են»:
Արգիշտի Գաբոյանը ծնվել էր 1991թ.-ին, նա ունի քույր և եղբայր:
Նշենք, որ կապիտանի դին հայկական կողմին է փոխանցվել ԿԽՄԿ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։