Կառավարությունը կնպաստի սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը

ՀՀ կառավարության հաստատման է ներկայացվել մի նախագիծ, որով նախատեսվում է տարրական  դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում, ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում, ռազմագիտության կաբինետների վերականգնում և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում,  հրատարակում և ձեռքբերում:

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվում է, որ տարրական  դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտության կաբինետները կհամալրվեն նոր ուսումնական նյութերով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կապահովեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով, ինչը կնպաստի սովորողների ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Նախագիծը պետք է ներկայացնի Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել