Տեղի կունենա հայ-ղրղզական փորձագիտական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է որոշում՝ Միջազգային ավտոտրանսպորտային հաղորդակցության բնագավառում հայ-ղրղզական փորձագիտական հանձնաժողովի նիստի անցկացման վերաբերյալ: 300-Ա որոշման մեջ նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Միջազգային ավտոտրանսպորտային հաղորդակցության բնագավառում հայ-ղրղզական փորձագիտական հանձնաժողովի նիստը 2016 թվականի մայիսի 3-4-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, սուրճի ընդմիջման, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 304.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել