Որքա՞ն գումար կհատկացվի Սինգապուրյան պատվիրակության ընդունելության համար

Վարչապետ Հովիկ Աբրահամայնը քիչ առաջ նոր որոշում է ընդունել՝ Սինպարուրի առևտրի և արդյունաբերության հարցերով պետական նախարարի գլխավորած պատվիրակության վերաբերյալ: 302-Ա որոշման մեջ նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Սինգապուրի առևտրի և արդյունաբերության հարցերով պետական նախարար Կոհ Փոհ Կունի գլխավորած պատվիրակության 2016 թվականի ապրիլի 20-21-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը՝ 734.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել