Այսօր վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ արդարացրել է ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու համար 6 ամսվա ազատազրկման դատապարտված 28-ամյա Նարեկ Հակոբյանին. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Նարեկի պաշտպան, փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Նարեկը մասնակցել է 2015 թվականի ամռանը հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցներին և նրան մեղադրանք է առաջադրված եղել, այդ ցույցերի ժամանակ ոստիկանին հարվածելու համար. «Սակայն Նարեկը չէր հարվածել ոստիկանին, մենք գործով ապացույցներ ունեինք: Ոստիկանի տաբատը պատռվել էր, տեսանյութեր կար, որոնցում երևում էին, որ Նարեկի հագին եղել են մաշված սպորտային կոշիկներ, և ոտքով հարվածի դեպքում տաբատը չէր կարող պատռվել: Ակնհայտ էր»,- ասաց Թ. Բաղդասարյանը:
Նարեկը Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր էր ճանաչվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող՝ Մեսրոպ Մակյան) կողմից:
Փաստաբանի համար այս գործը եզակի է եղել նրանով, որ պաշտպանյալը և ոստիկանի հանդեպ բռնության գործադրելու մեղ մեղադրվողը եղել է գիտաշախատող. «Գիտաշխատող պաշտպանյալ չէի ունեցել»: