Նախորդ տարի Արամայիս Գևորգյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Մուշեղ Աֆրիկյանը ԱՄՆ վիզա ձեռք բերելու համար իր տանը իրենից վերցրել է 2000 ԱՄՆ դոլար, սակայն խոստումը չի կատարել ու իր համար վիզա ձեռք չի բերել, հրաժարվում է իր գումարը հետ վերադարձնել, նա պահանջել է, որ Մուշեղը պատասխանատվության ենթարկվի և վերադարձնի իր գումարը:
Մուշեղ Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քննիչը որոշում է կայացրել Մուշեղ Աֆրիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով` «փաստելով», որ Ա.Գևորյանի կողմից տուն կառուցելու նպատակով Մ.Աֆրիկյանին իբր տված 80.700 ԱՄՆ դոլար գումարից իբր 10.000 ԱՄՆ դոլար գումարի շինարարական աշխատանքներ չկատարելը կրում է քաղաքացիաիրավական բնույթ:
Փաստաբան Հրանտ Անանյանը Մ. Աֆրիկյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է դատարանում՝ առաջին դատական նիստին:
Շուրջ 4,5 ամիս ինտենսիվ դատական նիստերով ընթացել է դատաքննությունը, 15.04.2016 թվականին ճառով է հանդես եկել պաշտպանության կողմը, և դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, իսկ 18.04.2016 թվականին հրապարակել է ամբողջությամբ արդարացման ակտ, այդ թվում՝ արձանագրելով տուժողի ցուցմունքների անարժանահավատությունը, և նախաքննության մարմնի կատարված դատավարական խախտումները:
Նշենք, որ 2016 թվականին սա փաստաբան Հրանտ Անանյանի հերթական հաղթանակն է: