ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշում է ստորագրել, որով պաշտոնից ազատվել է ԱԻՆ-ի աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը: Որոշման մեջ կարդում ենք.
«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։
Իրավաբան.net