9 հաղորդում՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ. ՔԿ

2016թ. ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ընթացքում տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է  9 ահազանգ:

Դրանք վերաբերում են ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելուն,  մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ահազանգերում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել