Վարչապետը որոշում է ընդունել՝ բանակցային խումբ ստեղծելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր նոր որոշում է ընդունել՝ բանակցային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու վերաբերյալ: 295-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 14.6 մլն եվրո վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն»:

Որոշման հավելվածում նշվում են խմբի կազմում ընդգրված անձանց անունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել