«Մենք բոլորիդ համար ենք գնացել». ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված կամավոր

Ապրիլի 2-ին կապանցի Թաթուլ Ծատրյանը մեկնել է առաջնագիծ, ասում է՝ առանց երկար-բարակ մտածելու, իմացել է, որ քաղաքի կամավորները մեկնում են կռվի թեժ կետեր, միացել է նրանց:

«Բա, մեր տղերքին ո՞վ օգնի, ես չօգնեմ, ո՞վ գնա, ես ինչ էլ արել եմ շատ ճիշտ եմ արել»,- մեզ հետ զրույցում ասաց Թաթուլը:

Նա կռվել է Թալիշում, բեկորային վիրավորում է ստացել, վնասվել են թոքերը, 14 բեկոր մտել է ոտքը. «Հենց մեր գնացած օրվանից էլ կռիվ էր, դադար չկար, շարունակվում էր»:

Թաթուլի հայրը Արցախյան պատերազմի մասնակից է. «Ամեն ինչ գալիս է դաստիարակությունից, ես այդ դաստիարակությունն եմ ստացել՝ ընկերասիրություն, հայրենասիրություն: Ես չեմ կարող բացատել, թե ինչու գնացի, չեմ կարող աել, թե ինչն ինձ դրդեց, բառ չկա որ ասեմ: Մենք բոլորիդ համար ենք գնացել, ով որ գնացել է բոլորիս համար է կռվել ու կռվում»,- ասաց նա:

Թաթուլը գնացել է առաջնագիծ՝ առանց ծնողներին նախազգուշացնելու:

Ասում է՝ շուտ կապաքինվի. «Կապանի թատրանում եմ աշխատում՝ որպես դերասան, դուրս գամ հենց իմ գործին եմ լինելու»:

Գ.Թ.

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել