«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
Իսկ 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: