Ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Տուժածը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
Նշենք, որ 2015 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մարտի 3-ին:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարությունից: