Հանրությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի հետ կապված վերլուծություն ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմնին մասնագիտական խորհրդատվությամբ օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 12.04.2015թ. թիվ 117-Լ որոշմամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փորձագիտական խումբ, որը ներկայացնելու է մասնագիտական կարծիք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից: