Ադրբեջանցիների վայրագությունների հարցը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին

Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց դեմ կատարված վայրագությունների վերաբերյալ իրավական գործընթացը սկսված է.  այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, երեկ այս հարցի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ու նամակը փոխանցվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ:

Նշենք, որ երեկ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողությունների արդյուքնում սպանվել է 4 խաղաղ բնակիչ, նրանցից մի քանիսի մարմինները մահից հետո ենթարկվել են խեղումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել