Կառավարությունը կարագացնի ռուսական 200 միլինոն դոլարի վարկով ժամանակից զենքի ՀՀ ներկրման գործընթացը

Առաջիկա ուրբաթ կայանալիք կառավարության նիստում կքննարկվի 2015 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի իրականացման հարցը, որը կզեկուցի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հաշվի առնելով  համաձայնագրի 7-րդ և 9-րդ հոդվածները` ՀՀ կառավարությունը կատարման համար կտա հետևյալ հանձնարարականները.

  • ՀՀ ֆինանսների նախարարին.

իրականացնել հսկողություն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

           ա. հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը,

բ. ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

  1. Առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝

ա. Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ,

բ. վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Այս մասին  Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել