Զինվորը մահացել է դիտակետում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Խաչատրյանի մահվան հանգամանքները։

12.04.2016թ.՝ ժամը  10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի  դիտակետում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Նորայրի Խաչատրյանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել