Աշոտ Ահարոնյանը հերքում է պարգևավճարներից պետերին գումար տալու լուրը

Կայքերից մեկը տեղեկատվություն է տարածել, թե իբր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության աշխատակիցներին պարտադրվել է ոստիկանության օրվա առթիվ ստացած պարգևավճարից 40 հազար դրամ «մուծվել շեֆերին»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան հաշվում գրել է. «Տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. ոստիկանությունը մասնագիտական տոնի առթիվ պետական պահպանության գլխավոր վարչության ոչ մի ծառայող այս պահի դրությամբ պարգևավճար չի ստացել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել