Ըստ Արցախպրեսի բարերարների կողմից «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներով պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ՝ Մարատ Պետրոսյանը, Նարեկ Մալխասյանը և Գևորգ Մանուկյանը, ովքեր օրերս հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում խոցել են ադրբեջանական 2 ուղղաթիռ, 5 տանկ և 1 ՀՄՄ:
Ավտոմեքենաների բանալիներն անձամբ հասցեատերերին է հանձնել ու շնորհավորել ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով զինվորներին, մասնավորապես ասել է. «Հպարտանում ենք ձեզնով և մեր բոլոր այն հայորդիներով, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ Հայաստանը հավերժ է, և Արցախը մնալու է հայկական, այդ ամենը իրականություն է դառնում և դարձել ձեզ նման տղաների շնորհիվ»:
ՊԲ ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը, ով ադրբեջանական ագրեսիայի օրերին ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ, լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել նվերի համար: «Երբ խոցում էի թշնամու տանկերը, այդ պահին մտածում էի թշնամուն թույլ չտալ թեկուզ մեկ մետր առաջ գալ: Ես իմ պարտքն եմ կատարել: Այսօր էլ պատրաստ եմ պաշտպանել իմ հայրենիքը ու ամուր պահել մեր սահմանները: Հիմա ավելի փորձառու եմ դարձել: Ուզում եմ բոլոր հայ մայրերին կոչ անել, որ նրանք միշտ հանգիստ ու անհոգ լինեն, որովհետև մենք ամուր կանգնած ենք դիրքերում»,- ասել է Մ. Պետրոսյանը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` Արցախպրեսի: