Այսօր ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր էջում նշել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մահացել է նաև շարքային Ազատ Սիմոնյանը՝ ծնված 1996թ.-ին: Ազատի վերջին ֆեյսբուքյան գրառումն՝ ուղղված է մորը.
«Կարոտ հոգիս, տխուր է սիրտս, ալեկոծ կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղդում կոկորդս: Աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքեր, տունս չեք գտնի, այն շատ հեռու է, այնտեղ տանս մեջ որդու կարոտից մայրս է լալիս, մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ, երդվում եմ մայրիկ, մի օր տուն կգամ ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ»: