Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին բախվել է ճանապարհից դուրս գտնվող մասում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մազդա»-ի վարորդը` 1986 թ. ծնված Տիգրան Թորոսյանը, և ուղևորուհին` 1956 թ. ծնված Աիդա Պողոսյանը, մահացել են, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: