Կարևոր հանգամանք, որ պետք է իմանալ պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար

Զինվորական ծառայության անցնելու մասին ՀՀ օրենքում ասվում է.

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) շարքային կազմի (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) համար՝ 24 ամիս.

2) առաջին խմբի պահեստազորի սպաների համար՝ 2-3 տարի:

Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:

5. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) սպայական կազմի համար՝ 3-5 տարի.

2) ենթասպայական կազմի համար՝ 3-5 տարի.

3) շարքային կազմի համար՝ 2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս` պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.

4) ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն):

Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

Եթե մինչև զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմանագրի ժամկետներից, ապա պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով՝ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:

6. Զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության և պահեստազորում գտնվելու սահմանային (առավելագույն) տարիքը հետևյալն է.

Զինվորական կոչումը

Ժամկետային
ծառայություն

Պահեստազոր

1-ին
խումբ

2-րդ
խումբ

3-րդ
խումբ

Պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ`

շարքային, եֆրեյտոր

45 45 50

Պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության

ենթասպայական կազմ`

 

Կրտսեր ենթասպայական կազմ

կրտսեր սերժանտ,

սերժանտ,

ավագ սերժանտ,

ավագ

 

Ավագ ենթասպայական կազմ

ենթասպա,

ավագ ենթասպա

45

 

45

45

 

45

45

 

45

50

 

50

Սպայական կազմ

Կրտսեր սպայական կազմ

լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան 48 50 55 58
Ավագ սպայական կազմ
մայոր, փոխգնդապետ, 50 55 58 60
գնդապետ 55 58 60
Բարձրագույն սպայական կազմ
գեներալ-մայոր,
գեներալ-լեյտենանտ
60 65 68
գեներալ-գնդապետ,
բանակի գեներալ
65 70

Առանձնահատուկ դեպքերում սահմանային տարիքի հասած զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության ժամկետները սույն օրենքով սահմանված կարգով կարող են երկարաձգվել մինչև 5 (իսկ դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներինը՝ մինչև 10) տարի ժամկետով:

7. Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել