Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում

ԱԻՆ-ից հաղորդում են, որ ապրիլի 10-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ չորս հարկանի շինության տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի տանիքում (1000 քմ):

Ժամը 04.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պահանջվել է օգնություն՝ ևս մեկ մարտական հաշվարկ (ջրատար):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել՝ 06.20-ին:

Մասամբ այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 350 քմ) և շինարարական աղբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել