Գույքահարկը սեփականության իրավունքով անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար օրենքով սահմանվածկարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսականգործունեության արդյունքներից:
Գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծվածկազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծվածկազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաևքաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքով հարկվող օբյեկտհամարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:
Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապագույքահարկի գծով օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապագույքահարկի գծով օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իրբաժնի չափով:
Օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
1.շենքերը և շինությունները
1.1 բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`
ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,
բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքներիպետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,
գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը.
2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցողշինությունը.
3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրականնշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձինծածկագրով գրանցված և համարակալված տարածքը.
4) ավտոտնակը` տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը.
5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ուհասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը.
6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման ևնրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարողլիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` օրենքով նախատեսված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացելիրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդհողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կիցինքնակամ կառույցները:
Փոխադրամիջոցները, այդ թվում`
1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
2) ջրային փոխադրամիջոցը.
2.1) ձյունագնացը.
2.2) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).
3) մոտոցիկլետը:
Աղբյուրը` Իրավաբան.net