ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մինչ ՀՀ կառավարությունում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը եղել է «Հիշողության» պուրակում և ջրել 2008 թվականին իր տնկած եղևնին:

Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել