Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» որոշում է ընդունել՝ ճանաչելով քաղաքացի Սիմոնյանի Եվրակոնվենցիայով խախտված իրավունքները: Գանագատաբեր Ռ. Սիմոնյանի ներկայացուցիչը փաստաբան Հայկ Ալումյանն է:
Գործի փաստերի համաձայն՝ գանագատաբեր Սիմոնյանը ծնվել է 1950 թվականին և ապրում է Երևանում: Նրան պատկանել է 224 քմ տարածքով տունն ու դրան կից 770 քմ տարածքով հողամասը, որը տնօրինել են ինքն ու մայրը: Սիմոնյանը մի քանի անձանց դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել նրանց այս տարածքում բնակավելու իրավունքը: Նրա մայրը նույնպես նույնաբովանդակ հայց է ներկայացրել: Սակայն հայաստանյան դատարանները չեն բավարարել նրանց պահանջը:
Սիմոնյանը զրկվել էր իր գույքից, քանի որ այն փաստացի 10 տարի տիրապետողը հենց այդ հիմքով կարող էր ճանաչել այդ գույքի նկատմամաբ իր սեփականության իրավունքը
Եվրադատարանը գտել է, որ խախատվել են Սիմոնյանի՝ Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդար դատաքննության, և Սեփականության պաշտպանության իրավունքի՝ առաջին արձանագրության առաջին հոդվածով նախատեսված իրավունքները: Եվ Հայաստանին պարտավորեցրել է, որպես նյութական վնասի փոխահատուցում, Սիմոնյանին վճարել 15 255 եվրո և 3000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում:
Եվրադատարանը սեփականության իրավունքը խախտումը վերացնելու տարբերակ չի ընտրել գույքի վերադարձը, քանի որ այդ դեպքում կխախտվեր երրորդ անձի՝ բարեխիղճ ձեռքբերողի իրավունքը: