Քանի՞ զինծառայող է վիրավորվել մարտական գործողությունների արդյունքում

Յուրաքանչյուր վիրավոր, որ հասել է վիրահատական սեղանին փրկվել է, միայն մեկ դեպք է եղել, որ վիրավորված զինվորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 6-ին սանիտարական մեքենան փորձել է շփման գծից դուրս հանել հայ զինծառայողների դիերը, սակայն ադրբեջանցիները կրակել ու պայթեցրել են այն. «Միջազգային կոնվենցիայով արգելված է կարմիր խաչի վրա կրակել, մարդկային զոհ չենք ունեցել, վիրավորում բժիշկների շրջանում չենք ունեցել»:

ՊՆ-ի տվյալներով՝ ընդհանուր 121 զինծառայող է վիրավորվել, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ից մեկը պայմանագրային է, մյուսը՝ աշխարհազորային է, բացի այդ 10-ը ծանր վիրավորներ են, մյուսները թեթև բեկորային վիրավորումներ են ստացել, ովքեր կապաքինվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել