Ադրբեջանին վրդովվեցնում է ԱՄՆ հայ համայնքի ազդեցիկությունը

Քիմ Քարդաշյանն Instagram սոցիալական կայքում ունի 66 միլիոն հետևորդ, սակայն դա նրան Լեռնային Ղարաբաղի համակարտության փորձագետ չի դարձնում. նման կարծիք է արտահայտել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը. այս մասին գրում է Foreign Policy պարբերականը:

Աշխարհահռչակ մոդել և հեռուստաաստղ Քիմը երկուշաբթի օրը   ուղղաթիռների և հայկական դրոշը ծածանող տանկի լուսանկար է տեղադրել Instagram-ում և գրառում արել. «Աղոթում եմ Հայաստանում յուրաքանչյուրի և ամբողջ աշխարհի համար»:

Քարդաշյանն ավելացրել է#PrayForPeace հեշթեգը, որը ավելի քան 500,000 հոգու կողմից հավանություն է ստացել:

Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին վրդովեցրել է նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչը՝ ուղղված Օբամային: Սուլեյմանովն ասել է, թե  կոնգրեսականը հայկական լոբբինգի կրողն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել