Իսրայելը Ադրբեջանի հետ կնքել է 1.6 միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր. այս մասին գրում է իսրայելական haaretz.com լրատվակայքը: Պայմանագրի համաձայն՝ Իրանի հարևան Ադրբեջանին վաճառվում են անօդաչու թռչող սարքեր, հակաօդային և հրթիռային համակարգեր:
Ներկայումս Իսրայելը դժվարություններ ունի տարածաշրջանում դիվանագիտական հարաբերությունների առումով, մասնավորապես, խոսքը վերաբերում է Իրանին՝ կապված իրանյան միջուկային ծրագրի հետ: Իսրայելի իշխանությունները հայտնում են, որ պատրաստ կլինեն ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, եթե նրան զսպելու այլ տարբերակ չլինի:
Ի դեպ, Իրանի միջուկային զենքի վտանգավորության հարցը Իսրայելի պաշտոնյանները բարձրաձայնում են տարբեր միջազգային հարթակներում:
«Եվ պարզ չէր, թե Ադրբեջանի հետ այս պայմանագրի կնքումը արդյո՞ք կապված է Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրերի հետ: Իսրայելի պաշտպանության պատասխանատուները հայտնում էին գործարքի անանունության մասին, որը պայմանավորված էր նրանով, որ անվտանգության հարցերին վերաբերող պայմանագրերը ազատորեն չեն քննարկվում»,- գրում է կայքը: