Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Ապրիլի 5-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2413» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ 2 թաղամասի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Ժորա Սարգսյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ժ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: