Սոֆիայի համալսարանի շրջանավարտ Շաղիկ Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Եվրոպական խորհրդարանում Բուլղարիայից ընտրված պատգամավոր Անգել Ջամբազկին Լեռնային Ղարբաղի հիմնախնդրի վերաբերյալ ճշգրտորեն կազմված բանաձևի առաջարկություն է ներկայացրել Եվրոպական խորհրդարան՝ հարցը մեր օգտին լուծելու նպատակով»:
«Իր էջում Անգել Ջամբազկին նշել է․ «Չնայած Բուլղարիայի և Ադրբեջանի միջև եղած ավանդական պարկեշտ հարաբերություններին, իմ համակրանքն ու մտքերը, բնականաբար, մեր հայ եղբայրների հետ են։ Չենք կարող և չենք մոռանա հայ համայնքի անձնուրաց քաջությունը և անգնահատելի օգնությունը բուլղարական ազգային միասնության համար ընթացող պատերազմների ընթացքում»:
Շաղիկ Մաթևոսյանը նշում է, որ պատգամավորը հրապարակել է բանաձևի նախագիծը, նաև հավելել, թե չգիտի, որքանով կարող է արդյունավետ լինել այս բանաձևը, հաշվի առնելով այն, որ Բուլղարիայում թուրքերը մեծ ազդեցություն ունեն քաղաքական ոլորտում: