Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը հետաձգվել է. նախնական տվյալներով՝ այն կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում. գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղրղզստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Նազիրա Ահմեդովային: Մինչ այդ ծրագրվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի ապրիլի 8-ին Երևանում. «Պլանավորում ենք, որ կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցնի Մոսկվայում ապրիլի 12-ին»,-ասել է Ահմեդովան: