«Ղարաբաղ Տելեկոմ»-ը կզրոյացնի հեռախոսակապի բոլոր հաշիվները

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և SMS կապի ծառայությունների համար բոլոր հետվճարային, ֆիքսված անլար՝ ֆիքսված հեռախոսակապի համար հաշիվները կզրոյացվեն: Այդ մասին տեղեկացրել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ը ՓԲԸ մամլո ծառայությունից:

Կանխավճարային բաժանորդների համար՝ նշված ժամանակահատվածում կատարված վերալիցքավորման գումարները կփոխանցվեն բաժանորդի հաշվեկշռին:

Տեղեկացնում են նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը անվճար կվերամիացնի բոլոր ձայնային ծառայությունները, որոնք վճարման վերջնժամկետը խախտելու պատճառով կասեցվել էին մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել