Էդմոն Մարուքյանը տպավորված է դուրս եկել ԼՂ հարցով փակ քննարկումից

Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԺ-ում փակ քննարկում է եղել Լեռնային Ղարբաղի հարցով: Քննարկումից հետո ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքայն իր էջում նամն գրառում է արել.

«Հենց նոր ավարտվեց ԱԺ փակ քննարկումը, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց իրավիճակը և պատասխանեց պատգամավորների շուրջ երեք տասնյակ հարցերին։ Պետք է ասեմ, որ քննարկումից և պարոն Տոնոյանի պատասխաններից դուրս եկա շատ տպավորված։ Տեղյակ լինելով մեր զինված ուժերի իրականացրած գործողություններին ուղղակի հիացած եմ մեր բանակով։ Հաղթելու ենք !»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել