ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Պուտինը հեռախոսով բանակցություններ է վարել Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա կոչ է արել Բաքվին և Երևանին դադարեցնել ռազմական գործողություններըԼեռնային Ղարաբաղում, նաև իր անհանգստությունն է հայտնել իրավիճակի լարվածության վերաբերյալ: Հեռախոսազրույցների նախաձեռնությունը եղել է Պուտինինը:
Մասնարամասնորեն քննարկվել էեն Լեռնային Ղարաբաղի համակարտության վերջին զարգացումները: Ռազմական լայնածավալ բախումների վերաբերյալ իր խորին անհանգստությունն արտահայտելով, Պուտինն կողմերին կոչ է արել հրատապ դադարեցնել ռազմական գործողությունները և հետևել հրադադարի ռեժիմին: Նշվում է, որ Ռուսաստանը իրականացնում է ևշարունակելու է իրականացնել քայլեր, որոնց ուղղված են իրավիճակի կարգավորմանը:
Կողմերը համաձայնել են տարբեր ձևաչփերով շփումներ ունենալ:
Իրավաբան.net