Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ 04.04.2016 -ի առավոտյան ժամը 11-ի դրությամբ հայկական կողմն ունի 26 անհետ կորած, 20 զոհ և 72 վիրավոր:
Իրավաբան.net-ի հետ զրույցում հավանական գերիների և զոհերի մարմինների վերադարձման ուղղությամբ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ ներկա պահին իրենց անկախ միջնորդությունը սկսելու վերաբերյալ երկխոսություններ են ընթանում Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների միջև:
«Ես կարող եմ ասել, որ հիմա մենք գնահատում ենք կարիքները և մշտապես գտնվում ենք իշխանությունների հետ երկխոսությունների մեջ: Եվ կողմերից ստանալով համաձայնություն, հայտ, կարող ենք աջակցել այդ հարցում: Մենք պատրաստակամ ենք և տեղում աշխատում ենք»,- ասաց Զ. Ամատունին: