Ռուսական LifeNews լրատվականի լրագրողական թիմն արտաքսվել է Ադրբեջանից. հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ պատճառաբանելով, թե նրանք հավատարմագրված չեն եղել, ադրբեջանական կողմը բարի կամք է դրևսորել նրանց հանդեպ, իսկ վերջիններս իրավիճակը խեղաթյուրող տեղեկություններ են հայտնել. այս մասին գրում են ադրբեջանական լրատվակայքերը:
Նշենք, որ LifeNews-ի թիմը արտաքսվել է սահմանակից Տերտեր բնակավայրից պատրաստած ռեպորտաժի համար. լրագրողը հայտնել է այն մասին, բնակչությունը խուճապի մեջ է և մարդիկ լքում են իրենց տները: