2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված երկու կին մեղադրյալները գրավով ազատ կարձակվեն: Այս մասին մեզ տեղեկացրեց նրանց իրավունքների պաշտպաններից Գիվի Հովհաննիսյանը:
Պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացրել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, ԱԱԾ քննիչը չէր առարկել, իսկ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել միջնորդությունները՝ խափանման միջոց ընտրելով 500.000 դրամ գրավը:
Դատարանի որոշմամբ՝ ազատ կարձակվեն Ասյա Մկրտչյանն ու նրա քույրը՝ Մարինե Կաթանյանը: