Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ ապրիլի 2-ին` շաբաթ օրը, ժամը 13:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում մայրաքաղաքի Շ.Ազնավուրի հրապարակից Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փող.-Մաշտոցի պող.-Կորյունի փող.-Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փող.-Բեյրութի փող.-Արգիշտիի փող. (Երևանի քաղաքապետարան) երթուղով, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցությամբ կանցկացվի հեծանվային երթ:
Երթի ընթացքում նշված ճանապարհահատվածներին երթևեկությունը որոշ առումով կխախտվի, ուստի քաղաքապետարանը հայցում է վարորդների ներողամտությունը։