Արարատի մարզի Արմաշ գյուղի Երևան-Մեղրի-Իրան միջպետական ճանապարհը այսօր կեսօրվանից հետո փակել էին 40-50 գյուղացիներ:
Մեր հանրային թղթակցին նրանք փոխանցեցին, որ նախորդ տարի խաղողի բերքը հանձնել են Պռոշյանի գինու գործարան՝ կիլոգրամը 140 դրամով, սակայն առ այսօր փոխհատուցում չեն ստացել:
Այսօր գյուղացիների հետ բանակցելու եկան Արարատի մարզպետի երեք տեղակալները, նրանք առաջարկեցին գնալ գյուղապետարան, ցուցակագրել խաղողատերերին, թե ով որքան պահանջ ունի և խոստացան, որ հետամուտ կլինեն խնդրի լուծմանը:
Այս բանակցությունների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհն ու գնացին գյուղապետարան: