Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում

Ոստիկանությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ ՀՀ   ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով  ոստիկանության Մասիսի եւ Նաիրիի բաժնի պետերը փոխատեղվել են: Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, իսկ Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել