Առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու վճարները

ՀՀ կառավարության N 1465-Ն-ը հավելցվածով սահմանում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներումքաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարներն ու ժամկետները:

ՀՀ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև ՀՀ պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ժամկետները

(վերնագիրը խմբ. 19.12.13 N 1466-Ն)

NN
ը/կ

Անձնագրային գործողության տեսակը

Վճարի
չափը
(դրամ)

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

60000

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը

50000

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը

40000

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

20000

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը

10000

6. Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

40000

7. Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` 3-րդ աշխատանքային օրը

20000

8. Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում

20000

9. Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը

10000

10. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելը` անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես

10000

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր
(կենսաչափական տվյալներով) տալը կամ փոխանակելը`
5-րդ աշխատանքային օրը

5000

12. Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 5-րդ
աշխատանքային օրը

5000

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել